Թեհրանը բանակցությունների վերսկսման և Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ առաջարկ է փոխանցել Վաշինգտոնին | armenpress.am

Թեհրանը բանակցությունների վերսկսման և Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ առաջարկ է փոխանցել Վաշինգտոնին | armenpress.am

armenpress.am Թեհրանն այս շաբաթ Վաշինգտոնի հետ երրորդ անձանց միջնորդությամբ կայացած հանդիպման ընթացքում ամերիկացի պաշտոնատար անձանց է փոխանցել իր առաջարկը։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին:

«Իրանը Թրամփի վարչակազմին է փոխանցել մի առաջարկ, որի համաձայն՝ Հորմուզի նեղուցը կվերաբացվի, իսկ լայնածավալ պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները կվերսկսվեն յոթ օրվա ընթացքում», – հրատարակությունը մեջբերում է Արաղչիի հայտարարությունը, որը նա արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում լրագրողների և փորձագետների խմբի հետ հանդիպմանը։

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ ներկայիս առաջարկը նման է փոխըմբռնման հուշագրին, որը կողմերը համաձայնեցրել են հունիսին։

Ըստ դրա՝ ԱՄՆ-ն պետք է յոթ օրվա ընթացքում որոշակի պայմաններ կատարի բանակցությունները վերսկսելու և նեղուցը վերաբացելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն