arm.sputniknews.ru Վրաստանում վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի «Վերին Լարս», ինչպես նաև «Դարիալի» («Կազբեգի») մաքսային և անցակետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Ավելի վաղ երթևեկությունն ու անցակետի աշխատանքը դադարեցվել էին գետի ջրի մակարդակի բարձրացման մասին ահազանգի պատճառով։
«Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև նշված անցակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ մաքսային հսկողության ընթացակարգերն անխոչընդոտ իրականացվում են երկու ուղղություններով», — պարզաբանել են գերատեսչությունից։
Նշվում է, որ Դևդորակի կիրճում վտանգի մակարդակը չեղարկվել է։