Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները | tert.am

Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները | tert.am

tert.am Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է, գտնվել են զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողները։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության՝ տեղական ժամանակով ժամը 09:15-ին (Երևանի ժամանակով 08:15-ին) անընդհատ որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նախկինում անհետ կորած երկու զինծառայողների՝ սերժանտ Մանսուր Գումարովի և նավաստի Միրաս Տուրդիբեկուլուի մարմինները։

Ղազախստանի Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավարությունն ու անձնակազմը խորին և անկեղծ ցավակցություն են հայտնել զոհված զինծառայողների հարազատներին ու մտերիմներին։ Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի համակողմանի աջակցություն, ներառյալ՝ նյութական և հոգեբանական օգնություն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն