Գագիկ Ծառուկյանին նորից հարցաքննում են | azatutyun.am

Գագիկ Ծառուկյանին նորից հարցաքննում են | azatutyun.am

azatutyun.am Կալանավորված «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Գործարարի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվում իրանցի գործարարների գործով, ովքեր վարույթով տուժող են ճանաչված:

70-ամյա Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն