Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից | armenpress.am

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից | armenpress.am

armenpress.am Հայաստանում բուժաշխատողի մասնագիտական գործունեության թույլտվությունը համարվելու է անհատական լիցենզիան։ Այդ լիցենզիան ստանալու համար բուժաշխատողը պետք է անցնի կենտրոնացված քննություն, որի հարցաշարերը հասանելի կլինեն նոյեմբերին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ամփոփման փուլում են, շուտով ամբողջապես պատրաստ կլինեն քննությունների անցկացման գործընթացին։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված են կենտրոնացված քննական հանձնաժողովների կազմերը։

«Հարցաշարերը հրապարակում ենք, որ ավագ բուժաշխատողները, դեղագետները, որոնք քննություն են հանձնելու, նախապես ծանոթանալու հնարավորություն ունեն։ 2027 թվականի հունվարից արդեն պատրաստ ենք լինելու քննությունների անցկացմանը։ Շուրջ 20 հազար ավագ բուժաշխատող ու դեղագետ պետք է հանձնի քննություն»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը։

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը հորդորեց բժիշկներին մինչև տարեվերջ քննությունների համար գրանցվել բուժաշխատողների ռեգիստրի միջոցով։ Արդեն իսկ այդ հարթակում հասանելի է «Կենտրոնացված քննություն» բաժինը, այսօր էլ հնարավորություն ունեն դիմել «Հայտ» կոճակը սեղմելով։ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի իրավական հարցերով խորհրդական Կարինե Աբրահամյանը նշեց, որ ամեն բուժաշխատող, որպեսզի կարողանա քննությանը մասնակցել, անպայման պետք է գրանցված լինի բուժաշխատողների ռեգիստրում։

«Քննություններն անցկացվելու են օնլայն։ Հայտ ներկայացնելուց հետո բուժաշխատողները հունվարից սկսած արդեն կարող են իրենց հարմար ցանկացած վայրից մուտք գործել համակարգ ու հանձնել քննությունը։ Ասեմ, որ յուրաքանչյուր թեստ բաղկացած է լինելու 30 հարցից։ Բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը վերաբերող հարցերից բացի, ընդգրկված են լինելու նաև մասնագիտական էթիկայի կանոններին և առաջին բուժօգնությանը վերաբերող հարցեր։ Յուրաքանչյուր թեստի համար կտրամադրվի 60 րոպե ժամանակ»,-ասաց Կարինե Աբրահամյանն՝ ընդգծելով, որ բժիշկները 3 անգամ քննություն հանձնելու հնարավորություն են ունենալու։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն