Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր | armenpress.am

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր` շեշտը դնելով տնտեսական համագործակցության զարգացման վրա։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն