arm.sputniknews.ru Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Պետդումայի ընտրությունների արդյունքները։ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը նոր Դումայում ստացել է 349 մանդատ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան:
«Միասնական Ռուսաստանը» 140 մանդատ ստացել է դաշնային ցուցակով, 209-ը՝ միամանդատ ընտրատարածքներում», – ասել է Պամֆիլովան Պետդումայի ընտրությունների արդյունքներն ամփոփող նիստում:
ՌԴ կոմունիստական կուսակցությունը ստացել է 37 մանդատ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19, «Արդար Ռուսաստան» կուսակցությունը՝ 17, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1։ Պետդումա են անցել նաև 4 ինքնառաջադրվածներ։
Պամֆիլովան նաև հայտնել է, որ 9-րդ գումարման Պետդումայում ընտրվել են ռազմական հատուկ գործողության 46 մասնակիցներ կամ վետերաններ, որոնցից 41-ը ներկայացնում են «Միասնական Ռուսաստանը»:
«Պետդումայի ընտրություններում առաջին անգամ ընտրվել են ռազմական հատուկ գործողության 46 մասնակիցներ կամ վետերաններ, ինչը կազմում է մանդատների ընդհանուր թվի ավելի քան 10%-ը», – ասել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում