Մեկնարկեց Սերժ Սարգսյանի դատավարությունը՝ «Սև Բերդ»-ի օտարման գործով. ՈՒՂԻՂ | factor.am

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի դատավարությունը՝ «Սև Բերդ»-ի օտարման գործով | factor.am

factor.am Հակակոռուպցիոն դատարանում այսօր սկսվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր գործի քննություն: Սերժ Սարգսյանին վերագրվում էր Պաշտպանության նախարար եղած ժամանակ պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Սև Բերդ»-ն օտարելու արարք:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն’ հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն’ իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, իրավասու լինելով ղեկավարել, կազմակերպել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել Նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել և օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ Նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագեր, անտեսել է ՀՀ կառավարության 25.01.2005թ. թիվ 147 և 31.03.2005թ. թիվ 392-Ա որոշումների պահանջները և ակնհայտորեն անցնելով իր լիազորությունների սահմանները’ օտարել է ՀՀ պաշտպանությաննախարարության հաշվեկշռում գտնվող, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Գյումրի քաղաքի «Սև Բերդ» ամրոցը և հարակից հողատարածքը, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն