ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը Արարատի մարզի դպրոցներից մեկում երեխաների ինքնազգացողության վատացման վերաբերյալ | shantnews.am

ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը Արարատի մարզի դպրոցներից մեկում երեխաների ինքնազգացողության վատացման վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։

Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- նշված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն