azatutyun.am Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կոշտ քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Հյուսիսային Կորեայի երկու ռազմագերիների Սեուլին փոխանցելու մասին հրապարակավ հայտարարելու համար։
Լիի խոսքով՝ Կիևն ու Սեուլը պայմանավորվել էին այդ տեղեկությունը չհրապարակել։ Հարավային Կորեայի նախագահը նշել է, որ հրապարակայնացումը կարող է վտանգել Հյուսիսային Կորեայում գտնվող գերիների հարազատներին և բացասաբար անդրադառնալ Սեուլի ու Փհենյանի հարաբերությունների վրա։
«Չգիտեմ՝ ինչն է դրդել ուկրաինական կողմին խախտել գաղտնիության պայմանավորվածությունն ու հրապարակել այս տեղեկությունը, բայց ստեղծված իրավիճակն ամոթալի է», – գրել է Լին X-ում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում