Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը | armenpress.am

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրույցը տեղի է ունեցել սերբական կողմի նախաձեռնությամբ։

Կողմերը քննարկել են ռուս-սերբական ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի, նավթագազային և ատոմային ոլորտներում համագործակցությունը։ Վուչիչը շնորհակալություն է հայտնել ռուսական գազի կայուն մատակարարումները շարունակելու համար՝ դրանք կարևոր համարելով Սերբիայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից։

Պուտինն ու Վուչիչը քննարկել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը և Բալկաններում տիրող իրադրությունը։

Նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն