ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում | factor.am

ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում | factor.am

factor.am Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Առավոտյան ժամը 08:00-ից բացվել են ընտրատեղամասերը։ Քվեարկության ավարտից հետո ժամը 20:00-ին դրանց փաակվելուց հետո սկսվելու է ձայների հաշվարկը։

Լոռու մարզի Թումանյան համայնքում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ Արմավիրի մարզի Ֆերիկ, Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։

Լերմոնտովոյում այսօր միաժամանակ անցկացվում են նաև համայնքի ղեկավարի ընտրություններ։

Թումանյան համայնքն ընդգրկում է Թումանյան քաղաքը և Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ և Քոբայր գյուղերը։ Համայնքում բացվել է 9 ընտրատեղամաս։ Այստեղ ընտրելու իրավունք ունի 4198 ընտրող:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն