2022-ից հետո առաջին անգամ հանդիպել են Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարները | azatutyun.am

2022-ից հետո առաջին անգամ հանդիպել են Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարները | azatutyun.am

azatutyun.am Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Յոհան Վադեֆուլն ու Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում։

Սա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։ Վադեֆուլն ասել է, որ որոշել է օգտվել երկխոսության հնարավորությունից՝ չնայած երկու կառավարությունների միջև սկզբունքային տարաձայնություններին։

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ նա կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել էսկալացիան, ավարտել պատերազմն Ուկրաինայում և դադարեցնել արևմտյան երկրների դեմ հարձակումները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն