Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ | factor.am

Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել պատերազմը դադարեցնելու շուրջ։ Նա հայտարարել է, որ ամեն ամիս տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում, և հույս հայտնել, որ բանակցությունները կսկսվեն մինչև ձմեռը․ գրում է dw.com-ը։

ԱՄՆ նախագահը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի Զելենսկին և Պուտինը պայմանավորվեն պատերազմը դադարեցնելու շուրջ։ Նրա խոսքի հատվածը հրապարակել է ամերիկյան Fox News-ը։

«Ես ուզում եմ, որ նա պայմանավորվի Պուտինի հետ, և ուզում եմ, որ Պուտինը պայմանավորվի նրա հետ», – ասել է Թրամփը։

Նրա պնդմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում ամեն ամիս մի քանի տասնյակ հազար մարդ է զոհվում, որոնց մոտ 97 տոկոսը զինծառայողներ են։

«Բայց լինի դա զինվորական, թե քաղաքացիական անձ․․․ պարզապես մտածեք դրա մասին․ երկու ամիս առաջ՝ 32 հազար, անցած ամիս՝ 33 հազար, այս ամիս՝ 25 հազար մարդ», – զոհերի թվի մասին հայտարարել է Թրամփը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն