azatutyun.am Ռուսական ուժերը գիշերը 170 հարվածային անօդաչուով հարվածել են Ուկրաինային։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դրանցից 147-ը խոցվել է, սակայն հարվածներ են գրանցվել 18 վայրում։
Կիևում մեկ մարդ զոհվել է։ Սոլոմյանսկի շրջանում անօդաչուի հարվածից հրդեհներ են բռնկվել ավտոսպասարկման կայանում և ոչ բնակելի տարածքում, իսկ Շևչենկովսկի շրջանում վիրավորվել են կին և երկու երեխա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում հարվածել է Vodafone բջջային օպերատորի տվյալների մշակման կենտրոնին՝ պնդելով, թե այն կապի և արագ ինտերնետի ծառայություններ էր տրամադրում ուկրաինական զինուժին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում