Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում | factor.am

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց վերջին տուրում

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ։

Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։

Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն