ՀԱՀ-ում հրաձգությունից 17 մարդ է զոհվել | azatutyun.am

ՀԱՀ-ում հրաձգությունից 17 մարդ է զոհվել | azatutyun.am

azatutyun.am Հարավաֆրիկյան Հանրապետության Գաուտենգ նահանգում գտնվող Վեդելա բնակավայրի պանդոկներից մեկում, զինված հարձակման հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները եղել են մի քանիսը, զինված՝ ինքնաձիգներով ու ատրճանակներով։ Նրանք նախ կրակ են բացել պանդոկի դրսում գտնվող մարդկանց ուղղությամբ, ապա մտել ներս և շարունակել կրակել։

Դեպքի վայրում հայտնաբերվել են 13 տղամարդու և 4 կնոջ մարմիններ։

Ոստիկանությունը որոնում է ութ կասկածյալի։ Առայժմ որևէ մեկը չի ձերբակալվել, հարձակման շարժառիթը ևս հայտնի չէ։

Վերջին շրջանում Հարավային Աֆրիկայում մի շարք զանգվածային հրաձգություններ են տեղի ունեցել։ Մի քանի օր առաջ Գաուտենգում մեկ այլ հարձակման հետևանքով 11 մարդ էր զոհվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն