Բավարիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել․ զոհվել է երկու մարդ | news.am

Բավարիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել․ զոհվել է երկու մարդ | news.am

news.am Գերմանիայի դաշնային հող Բավարիայում զբոսաշրջային ավտոբուսը դուրս է եկել A96 մայրուղուց և շրջվել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է t-online-ը։

Եվս մի քանի տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել, որոնցից ութը գտնվում են ծանր վիճակում։

Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ Վերին Բավարիայի Բուխլոե քաղաքի մոտ։ Ոստիկանության նախնական տվյալներով, ժամը մոտ 6:00-ին Ֆիլիպիններից ժամանած զբոսաշրջային խմբով ավտոբուսը, առանց այլ տրանսպորտային միջոցի հետ բախման, դուրս է եկել ճանապարհի աջ եզրից։ Տրանսպորտային միջոցը դուրս է թռել մայրուղուց և ընկել հարևանությամբ գտնվող փոսի մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն