Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է, սահմանվել է հերթապահություն

Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն