Շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է. ՀԷՑ տնօրեն | news.am

Շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է. ՀԷՑ տնօրեն | news.am

news.am Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանի հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության, հիմնականում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Այս մասին հրդեհի վայրում լրագրողներին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ժամերի ընթացքում կվերականգնվի բոլորի էլեկտրամատակարարումը»,– ասել է նա։

Նշենք, որ հրդեհը բռնկվել է այսօր ժամը 17.00–ի սահմաններում։ Շուրջ երեք ժամ անց հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն