«Անթույլատրելի էր». Թաթա Սիմոնյանը՝ սեպտեմբերի 27-ին Հանրային ՀԸ-ով իր համերգի ցուցադրման մասին

«Անթույլատրելի էր». Թաթա Սիմոնյանը՝ սեպտեմբերի 27-ին Հանրային ՀԸ-ով իր համերգի ցուցադրման մասին

Երգիչ Թաթա Սիմոնյանն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ իր համերգի ցուցադրմանը՝ նշելով, որ դա անթույլատրելի էր։

«Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը։ Նյութն օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:»,- գրել է Թաթա Սիմոնյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը, Հանրային հեռուստաընկերությունը եթերում ներառել և ցուցադրել է Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ «Ֆեստիվառ» տոնական համերգը: Այս քայլը քննադատության է արժանացել սոցիալական ցանցերում:

Հեռուստաընկերությունը դեռև որևէ հայտարարություն չի տարածել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն