Թուրքիայում միկրոավտոբուսը բախվել է ավտոմեքենային․ 7 մարդ է զոհվել, ևս 13-ը՝ վիրավորվել | news.am

Թուրքիայում միկրոավտոբուսը բախվել է ավտոմեքենային․ 7 մարդ է զոհվել, ևս 13-ը՝ վիրավորվել | news.am

news.am 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, զոհվել են, ևս 13-ը վնասվածքներ են ստացել Թուրքիայի Գազիանթեփ նահանգում ուղևորատար միկրոավտոբուսի և թեթև ավտոմեքենայի բախման հետևանքով, հայտնում է NTV-ն։

Վթարը տեղի է ունեցել Նուրդաղը շրջանում՝ Աջարոբա գյուղական շրջանից ոչ հեռու։

Միկրոավտոբուսը Հաթայից Գազիանթեփ ուղևորվելիս բախվել է ավտոմեքենային։ Հարվածից հետո միկրոավտոբուսը կողաշրջվել է, իսկ թեթև մեքենան ամբողջությամբ ջարդուփշուր է եղել։

Նախնական տվյալներով, բոլոր զոհվածները եղել են թեթև ավտոմեքենայում։ Նրանց թվում եղել են երկու երեխա և հինգ մեծահասակ։ Զոհվածների ինքնությունը ճշտվում է։

Վթարի վայր են ուղարկվել բազմաթիվ փրկարարական և արտակարգ ծառայությունների խմբեր, այդ թվում՝ հրշեջներ, ոստիկաններ, ժանդարմերիա, Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների կառավարման վարչության (AFAD) աշխատակիցներ, բժիշկներ և ազգային բժշկական փրկարարական UMKE խումբը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն