Տուլայում որբերի համար նախատեսված միջոցներն օգտագործվել են զինծառայողներին վճարելու համար | azatutyun.am

Տուլայում որբերի համար նախատեսված միջոցներն օգտագործվել են զինծառայողներին վճարելու համար | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի Տուլայի շրջանային կառավարությունը որբերին, որդեգրող ծնողներին և խնամակալներին աջակցելու համար նախատեսված ավելի քան 54 միլիոն ռուբլի շրջանային բյուջեից ուղղել է զինվորականներին և Ռուսաստանի ազգային գվարդիային վճարումներ կատարելուն։ Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ածռայությունը, այս մասին է վկայում շրջանային կառավարության սեպտեմբերի 18-ի որոշումը:

Գումարի ամենամեծ մասը՝ 54,223,200 ռուբլին, վերցվել է խնամատար ընտանիքներին աջակցելու, որբերին տրամադրվող բնակարանների վերանորոգման, որբերին աջակցելու և որբ ուսանողներին վճարումներ կատարելու համար նախատեսված բյուջետային հոդվածների միջոցով։

Գումարի մյուս մասը վերցվել է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, ցածր եկամուտ ունեցող միայնակ քաղաքացիներին, թոշակառուներին և աշխատանքային վետերաններին վճարումներ կատարելու հոդվածներով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն