arm.sputniknews.ru Երուսաղեմում ձերբակալվել է 9-ամյա հայ տղայի վրա ենթադրյալ հարձակվողը: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը:
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է տղամարդու ձերբակալության մասին, որը, հետաքննության վարկածով, պղպեղային գազ է ցողել 9-ամյա հայ քրիստոնյա տղայի դեմքին:
Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի Մամիլա շրջանում ՝ Յոմ Կիպուրի օրը (Քավության օրը հրեական օրացույցում` խմբ.):
Նշվում է, որ հարձակման պատճառն այն է եղել, որ երեխան այդ օրը հեծանիվ է վարել և եղել է ականջակալներով:
Կասկածյալը Գանեուս-Մոդիին բնակավայրի 22-ամյա բնակիչ է (Երուսաղեմից ոչ հեռու), որը բնակեցված է հիմնականում ծայրահեղ ուղղափառ հրեաներով:
Ոստիկանությունումից հայտնել են, որ հարցաքննության արդյունքում կարող է որոշում կայացվել ձերբակալվածին դատարան տեղափոխելու մասին՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համար: