azatutyun.am Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Խարկովին և Կիևին։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Խարկովում առնվազն 22 մարդ է վիրավորվել, Կիևում՝ ևս չորսը։
Խարկովում վիրավորների թվում առնվազն ութ երեխա կա։
Քաղաքապետ Իգոր Տերեխովի փոխանցմամբ՝ կառավարվող ավիառումբերով հարվածներ են հասցվել քաղաքի Կիևյան և Սալտովյան շրջաններին։ Վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքեր, իսկ Սալտովյան շրջանում ռումբերից մեկը հարվածել է բնակելի շենքին։
Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարվածը հասել է շենքի երկրորդ հարկին, ինչի հետևանքով երկրորդ և երրորդ հարկերի մի մասը փլուզվել է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում