azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է՝ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն առաջիկա օրերին։ Այս մասին նա ասել է Axios-ին տված հեռախոսային հարցազրույցում։
«Նրանք ցանկանում են համաձայնության գալ, բայց դա այն համաձայնությունը չէ, որը ես եմ ուզում», – ասել է Թրամփը։ Հարցին՝ դիտարկո՞ւմ է արդյոք Իրանի դեմ հարվածները վերսկսելու տարբերակը, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ «միշտ մտածում է դրա մասին»։
Վաշինգտոնի և Թեհրանի մոտեցումները, սակայն, դեռ էապես տարբերվում են։ Իրանը ցանկանում է բանակցությունները կենտրոնացնել Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացման և ամերիկյան ծովային շրջափակման վերացման վրա, մինչդեռ ԱՄՆ-ը պահանջում է, որ հնարավոր համաձայնությունը ներառի նաև Իրանի միջուկային ծրագրին վերաբերող զիջումներ։