Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ բանակցելու նպատակով ժամանել է Վաշինգտոն | armenpress.am

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ բանակցելու նպատակով ժամանել է Վաշինգտոն | armenpress.am

armenpress.am Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը սեպտեմբերի 28-ին ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները։

Այս ամիս Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը ԱՄՆ-ից ռազմական օգնություն էր խնդրել Իրանի աջակցությունը վայելող հութիների դեմ պայքարում։ Reuters-ին աղբյուրները հայտնել էին, որ Վաշինգտոնը հրաժարվել էր հարվածներ հասցնել հութիներին, թեև համաձայնել էր տրամադրել հետախուզական տեղեկատվություն և աջակցություն թիրախների որոշման հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն