Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել 44-օրյա պատերազմի տարելիցին երգիչ Թաթայի համերգը ցուցադրելու համար։ Առաջին ալիքը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։
«Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։ Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- ասված է հայտարարությունում։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը, Հանրային հեռուստաընկերությունը եթերում ներառել և ցուցադրել է Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ «Ֆեստիվառ» տոնական համերգը: Այս քայլը քննադատության է արժանացել սոցիալական ցանցերում:
Թաթա Սիմոնյանն անդրադարձել է իր համերգի ցուցադրմանը՝ նշելով, որ դա անթույլատրելի էր։