Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն | armenpress.am

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 27-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ ՓԲ ընկերության՝ 5.9 հա մակերեսով 3 հողամասերի վերաբերյալ 2025 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը հարկադիր դադարեցնելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 31-ի վճռով հաստատել էր Գլխավոր դատախազության, ՍՊ ընկերության և ՓԲ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ 2026 թվականի սեպտեմբերի 25-ին Կադաստրի կոմիտեում Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Նավուր գյուղում գտնվող վերոնշյալ 3 հողատարածքների նկատմամբ, որոնց կադաստրային ընդհանուր արժեքը 1 միլիոն 580 հազար դրամ է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն