Շվեյցարացիները մերժել են երկրի չեզոքությունն էլ ավելի խստացնող առաջարկը | azatutyun.am

Շվեյցարացիները մերժել են երկրի չեզոքությունն էլ ավելի խստացնող առաջարկը | azatutyun.am

azatutyun.am Շվեյցարիայում երեկ անցկացված հանրաքվեի արդյունքում ընտրողների ճնշող մեծամասնությունը մերժել է երկրի դիվանագիտական չեզոքությունն էլ ավելի խստացնելու մասին առաջարկը:

Ընտրողների ավելի քան 70%-ը դեմ է քվեարկել առաջարկին, որը, հաստատվելու դեպքում, եվրոպական այս երկիրը չէր կարող միանալ միջազգային մի շարք նախաձեռնությունների, այդ թվում՝ պատժամիջոցների (բացառությամբ ՄԱԿ-ի հաստատածների):

Հանրաքվեով առաջարկվում էր նաև հրաժարվել միջազգային ռազմական դաշինքների հետ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցությունից:

Այսպիսով, եթե նախաձեռնությունը հաստատվեր, Շվեյցարիան ստիպված կլիներ հրաժարվել Ռուսաստանի դեմ Եվրոպական միության կողմից 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական զինուժի ներխուժումից հետո սահմանված պատժամիջոցներից և ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությունից (Շվեյցարիան հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ)։

Առաջարկը, որը բացահայտորեն ստացել է Ռուսաստանի աջակցությունը, հանրաքվեի էր դրել աջակողմյան պոպուլիստական Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը: Շվեյցարիայի դաշնային կառավարությունն ու մյուս բոլոր խոշոր կուսակցություններն ի սկզբանե դեմ էին արտահայտվել առաջարկին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն