azatutyun.am Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական ոստիկանությունն ուսումնասիրում է Իրանի հնարավոր կապը Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտակայքում բացահայտված ենթադրյալ ահաբեկչական դավադրության հետ:
Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտակայքում, որտեղ ամերիկյան ինքնաթիռներ են տեղակայված, որոնք կիրառվել են Իրանի դեմ պատերազմի ժամանակ, երեկ վաղ առավոտյան հինգ մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով:
Ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղացիներից մեկը երեք կասկածելի միկրոավտոբուս և դիմակավորված տղամարդկանց խումբ էր նկատել և զանգահարել էր արտակարգ ծառայություններ:
Քննիչները խուզարկության արդյունքում մեքենաներում հայտնաբերել են նյութեր, որոնք, ըստ հաղորդումների, համապատասխանում են ինքնաշեն պայթուցիկ սարքերի, չնայած ստուգումները շարունակվում են՝ պարզելու, թե արդյոք կասկածելի սարքերից որևէ մեկը կարող էր պայթել:
Միկրոավտոբուսներից մեկը «FUEL 2YOU» մակագրությամբ է եղել, որի վրա նաև նշված է հեռախոսահամար։ Այս անվանումն ունեցում գրանցված ընկերությունը հայտարարել է, որ մեքենան կապ չունի իր բիզնեսի հետ, և որ իր անունը, ըստ երևույթին, օգտագործվել է առանց թույլտվության։
Արդեն այսօր համացանցում տարածված լուսանկարներում հինգ կասկածյալները երևում են առանց վերնազգեստի և ձեռնաշղթաներով: The Guardian-ը նշում է, որ նրանց հագուստը, թերևս, հանել են՝ վստահ լինելու, որ հագուստի տակ չեն թաքցում զենք կամ մահապարտի բաճկոն, չնայած ոստիկանությունը դա չի հաստատել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում