Հնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով | armenpress.am

Հնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով | armenpress.am

armenpress.am Հնդկաստանի Ութար Փրադեշ հյուսիսային նահանգում առնվազն 62 մարդ է զոհվել օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 28-ին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունը։

Վնասվածքներ է ստացել 46 մարդ, վնասվել է ավելի քան հազար տուն։

Նահանգի առանձին շրջաններում փակվել են ուսումնական հաստատությունները, փրկարարական խմբերը մարդկանց ջրածածկ շրջաններից տեղափոխում են ավելի անվտանգ վայրեր։

Հեղեղումներից տուժել է նաև երկրի արևելյան Օդիշա նահանգը. այնտեղ տարհանումը վերաբերել է ավելի քան 75 հազար մարդու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն