Եկեղեցու տարածքում պեղումների պատճառով Վրաց ուղղափառ եկեղեցին և Ադրբեջանի իշխանությունները քննադատում են իրար | civilnet.am

Եկեղեցու տարածքում պեղումների պատճառով Վրաց ուղղափառ եկեղեցին և Ադրբեջանի իշխանությունները քննադատում են իրար | civilnet.am

civilnet.am Վրաց ուղղափառ եկեղեցու և Ադրբեջանի իշխանությունների միջև վեճ է սկսվել Վրաստանի սահմանին մոտ՝ Ադրբեջանի տարածքում գտնվող եկեղեցու ներսում և շրջակայքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկությունների պատճառով։

Սեպտեմբերի 24-ին տարածած հայտարարությունում Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը զգուշացրել է, որ «թե՛ բուն եկեղեցու ներսում, թե՛ դրա հարակից տարածքում իրականացվող ցանկացած միջամտություն առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում»։ Հայտարարությանը կցված լուսանկարներում երևում են կարմիր-սպիտակ ժապավենով սահմանազատված պեղումներ։

«Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ թե՛ աշխատանքների անհասկանալի նպատակի, թե՛ վրացական մշակութային ժառանգության հուշարձանի վերականգնման աշխատանքներն առանց վրացական կողմի համաձայնության իրականացնելու վերաբերյալ»,- հայտարարել է պատրիարքարանը։

Վրաց եկեղեցին այդ վայրը անվանում է Քուրմուխիի Սուրբ Գևորգ եկեղեցի։ Ադրբեջանական կողմը այն անվանում է Քուրմուկի տաճար՝ պնդելով, որ տարածքում հնում եղել է Կովկասյան Աղվանքի տաճար։

Իր հայտարարությունում պատրիարքարանը նշել է, որ եկեղեցին Վրաստանի և վրաց եկեղեցու համար «պատմական ու հոգևոր ժառանգության» կարևոր հուշարձան է։

Սեպտեմբերի 25-ին կոշտ ձևակերպումներով պատասխան է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ ադրբեջանական պետական APA լրատվական գործակալությանը հայտարարելով, որ «Վրաստանի պատրիարքարանին նպատակահարմար չէ կրկնել Հայ եկեղեցու հայտնի մոտեցումները և գնալ նույն ճանապարհով»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վրաց եկեղեցու մեկնաբանությունները «հակասում են» երկու երկրների միջև բարեկամության և գործընկերության ոգուն։

«Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անուններով ներկայացնելն անընդունելի է»,- ըստ APA-ի՝ հայտարարել է նախարարությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն