Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից | factor.am

Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից | factor.am

factor.am Սեպտեմբերի 28-ին Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է վարչապետ Պետեր Մագյարի անձեռնմխելիությունը կասեցնելու օգտին։ Index-ի տվյալներով՝ կառավարության ղեկավարը այժմ կարող է հարցաքննվել և նույնիսկ ձերբակալվել, փոխանցում է The Insider-ը։

Մագյարի նկատմամբ հետաքննություն է ընթանում 2024 թվականին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ կապված գողության հետ, երբ նա Եվրախորհրդարանի անդամ էր: Քննության տվյալներով՝ Մագյարը գիշերային ակումբում իրեն նկարահանող տղամարդուց հեռախոսը խլել է և նետել Դանուբ գետը։ Այդ ժամանակ Եվրախորհրդարանը հրաժարվել էր չեղարկել Մագյարի անձեռնմխելիությունը:

Այն բանից հետո, երբ 2026 թվականին Եվրոպական խորհրդարանում քաղաքական գործչի լիազորությունների ժամկետն ավարտվել է, հետաքննությունը շարունակվել է, սակայն Մագյարը կրկին անձեռնմխելիություն է ստացել։ Նրա գլխավորած «Տիսա» կուսակցությունն ապրիլին հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում, որից կարճ ժամանակ անց նա դարձել է երկրի վարչապետ։

Սեպտեմբերի 22-ին գլխավոր դատախազի պաշտոնակատար Իշտվան Լայտարը նախաձեռնել է նրան անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգ, որպեսզի հնարավոր լինի հարցաքննել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն