Ռուսաստանը նոր դիվերսիաներ է պլանավորում. Կալլաս | azatutyun.am

Ռուսաստանը նոր դիվերսիաներ է պլանավորում. Կալլաս | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանը Եվրոպայում լրացուցիչ դիվերսիաներ է պլանավորում, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը՝ վկայակոչելով հետախուզության տվյալները:

«Մենք պետք է զգոն մնանք, քանի որ հետախուզությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պլանավորում է հետագա դիվերսիոն գործողություններ և հարձակումներ մեր ժողովրդավարության դեմ՝ մեր հասարակությունը պառակտելու, մեր հասարակություններին վախեցնելու համար, որպեսզի նրանք չօգնեն Ուկրաինային», – ասել է Կալլասը Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

Եվրոպացի պաշտոնյան ասել է, որ քանզի Ռուսաստանը նման պլաններ ունի, Եվրոպան պետք է դա նկատի ունենա այս սպառնալիքներին հակազդելու համար, նույնիսկ երբ բավարար հետախուզական տվյալներ ունենա՝ նման հարձակումներից առաջ դրանց արձագանքելու համար։

ԵՄ գլխավոր դիվանագետը նաև ասել է, որ ԵՄ-ն աշխատում է ամրապնդել իր կոլեկտիվ պաշտպանական կարողությունները, սակայն դեռ շատ անելիք ունի:

«Մենք շատ բան ենք արել։ Այսինքն՝ պաշտպանության ոլորտում ներդրումներն աճել են, բայց միևնույն ժամանակ մենք պաշտպանական կարողությունների մեծ բացեր ունենք, և հիմա պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչպես ենք իրականում լրացնում այդ բացերը»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան։

Կալլասը նաև հայտնել է, որ ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը կքննարկենք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ ԵՆ ռազմածովային գործողությունները տարածաշրջանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն