Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում զոհեր և վիրավորներ կան | armenpress.am

Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում զոհեր և վիրավորներ կան | armenpress.am

armenpress.am Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել՝ 24 մարդ։ Այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Նշվում է, որ իսրայելական ուժերը շարունակում են ագրեսիան Գազայի հատվածի դեմ անկլավում վատթարացող մարդասիրական իրավիճակի ֆոնին։

Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին Գազայի հատվածի հարավում իրականացված հարվածի արդյունքում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ուժերին պատկանող դիպուկահարի։

Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր զոհվել է 1421, վիրավորվել՝ 4983 մարդ։

2023 թ․ հոկտեմբերին Գազայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով  զոհվել է առնվազն 74 022, վիրավորել՝ 175 980 պաղեստինցի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն