Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելությանը | hetq.am

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ֆիսկալ պլանավորման կարողություների զարգացման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների շրջանակի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն