Ֆրանսուա Օլանդը չի բացառել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը | news.am

Ֆրանսուա Օլանդը չի բացառել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը | news.am

news.am Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ կարող է մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին։ Այս մասին նա ասել է իտալական «Repubblica» թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ խոսքը վրեժխնդիր լինելու կամ իշխանությունը հետ վերադարձնելու ցանկության մասին չէ, այլ այն մասին, թե ով կարող է գլխավորել ու միավորել երկիրը և ֆրանսիացիներին վերադարձնել ապագայի նկատմամբ ունեցած վստահությունը։

«Նախագահական ընտրություններին մասնակցելը որոշում է, որը չի կարելի թեթևամտորեն կայացնել, առավել ևս՝ պետության նախկին ղեկավարի դեպքում։ Ես կարող էի գնալ այդ քայլին միայն բացառիկ հանգամանքներում։ Ինձ չեմ պատկերացնում որպես թեկնածու, ով առաջին փուլին մասնակցում է լոկ մասնակցության համար․ ես ցանկանում եմ անցնել երկրորդ փուլ և հաղթել ընտրություններում։ Հենց այդ հնարավորությունից ելնելով էլ կկայացնեմ որոշումը»,- նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն