Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել | factor.am

Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել | factor.am

factor.am Թուրքիայի Հարավային Օսմանիե նահանգում ավագ դպրոցի բակում ուսուցիչ է սպանվել կրակոցի հետևանքով։ Կրակոցները հնչել են Չարդակ գյուղի Ֆարաբի Անադոլու ավագ դպրոցի տարածքում, հայտնել է նահանգապետ Մեհմեթ Ֆաթիհ Սերդենգեչթին։ Կասկածյալը, ենթադրաբար, չգրանցված հրազենով կրակել է ուսուցչի վրա։ Վերջինը մահացել է, գրում է Bianet-ը։

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և առգրավել հրազենը, որը, ենթադրաբար, օգտագործվել է կրակոցի ժամանակ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կասկածյալը ուսուցչի եղբորորդին է։ Նահանգապետը հայտնել է, որ կասկածյալի և ուսուցչի միջև նախկինում վեճ է եղել։

«Միջադեպի առնչությամբ դատաքննություն է իրականացվում», – ասել է Սերդենգեչթին։

Կրակոցները տեղի են ունեցել դպրոցների հարևանությամբ հրազենի հետ կապված երկու այլ միջադեպերից հետո։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն