azatutyun.am Կատարցի միջնորդները հավանաբար այսօր կամ վաղը Նյու Յորքում առանձին բանակցություններ կվարեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ամերիկյան կողմի հետ, Reuters-ին փոխանցել է իրազեկ մի պաշտոնյա:
Ըստ նույն աղբյուրի՝ ակնկալվում է, որ բանակցությունները կկենտրոնանան նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Իրանի ներկայացրած առաջարկի փոփոխված տարբերակի վրա:
Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից հետո մնում է Նյու Յորքում: Առայժմ հստակ չէ, թե ով է միջնորդների հետ բանակցություններում ներկայացնելու Միացյալ Նահանգները:
Իրանական ISNA լրատվական գործակալությունը հաստատել է, որ Արաղչին միջնորդների հետ հանդիպելու է Նյու Յորքի ժամանակով այսօր առավոտյան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում