«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս | armenpress.am

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 26-ին՝ մոտ մեկ ժամվա տարբերությամբ, հայտնաբերվել է ներնետված երկու փաթեթ՝ ընդհանուր չորս բջջային հեռախոսով։ Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

«Ժամը 22։00-ի սահմաններում հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը շրջայցի ընթացքում պահատան հարակից ասֆալտապատ տարածքում հայտնաբերել է կարմիր պոլիէթիլենային ցանցով ամրացված փաթեթ, որում եղել է երկու բջջային հեռախոս։

Մեկ ժամ անց կենտրոնական մարմնի տեսահսկման համակարգով հիմնարկի տարածքից դուրս մարդկային շարժ է նկատվել, ապա՝ անհայտ առարկայի ներնետում։ Ահազանգից հետո կատարված տեղազննությամբ հայտնաբերվել է ևս մեկ նույն կերպ ամրացված փաթեթ՝ երկու բջջային հեռախոսով։

Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- նշված է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն