ԵԽԽՎ–ում ֆիքսվել է՝ ժողովրդավարության բաստիոն չի էլ Փաշինյանի կառավարած Հայաստանը. «Ուժեղ Հայաստան» | news.am

ԵԽԽՎ–ում ֆիքսվել է՝ ժողովրդավարության բաստիոն չի էլ Փաշինյանի կառավարած Հայաստանը. «Ուժեղ Հայաստան» | news.am

news.am ԵԽԽՎ–ում ֆիքսվել է՝ ժողովրդավարության բաստիոն չի էլ Փաշինյանի կառավարած Հայաստանը։ Այս մասին Ստրասբուրգից հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօրվա զեկույցին։

«Ամենակարեւոր բաներից մեկը, որ զեկույցում արձանագրվել է՝ ամբողջ պետական ապարատում եղել են ճնշումներ, գողացվել են «Բարգավաճ Հայաստանի» ձայները ու դա համարվել է ապօրինի։ Բացի դրանից, Եվրոպայի խորհուրդը նշել է, որ Հանրային հեռուստատեսությունն ամբողջությամբ աշխատել է իշխանության համար։ Ընտրակաշառքների մասին էլ ասվել է, որ ընդդիմությանը կալանքի են տանում, արագ աղմկահարույց քննություններ են անում, բայց իշխանության ընտրակաշառքների դեպքերը ոչ մի հետևանք չեն ունենում, ընդդիմադիրներին կալանքի տանելու այդ գործելաոճը զսպող երևույթ է ընդդիմության համար, գնահատել են որպես ընդդիմության աջակիցներին ճնշելու միջոց: Այսինքն ընտրակաշառքի թեման ջարդել են, իրենք են հենց այն ուժը, որի մասին շատ խիստ գնահատականներ են եղել, բայց որևէ պետական ապարատից որևէ քննություն չի եղել։

Այսօր հատկանշական օր է Հայաստանի ժողովրդավարության համար։ Ժողովրդավարության բաստիոն չի էլ Փաշինյանի կառավարած Հայաստանը։ Սա արդեն ֆիքսվել է»,– ասել է Նարեկ Կարապետյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն