shantnews.am Միջազգային ճանաչում ունեցող Եմենի կառավարությունը հանրապետությունում համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ ապստամբ «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) դեմ դիմակայելու համար։ Այս մասին հայտնել է Եմենի պետական SABA լրատվական գործակալությունը։
«Ներկայացուցիչների պալատը որոշել է հաստատել Նախագահական ղեկավար խորհրդի նախագահ Ռաշադ ալ-Ալիմիի խնդրանքը՝ համընդհանուր զորահավաք հայտարարելու վերաբերյալ»,– ասվում է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործելու է մինչև դրա ընդունման պատճառների վերացումը։
Փաստաթղթի համաձայն՝ զորահավաքը հայտարարվում է «հութիների կողմից էսկալացիային դիմակայելու, քաղաքացիներին պաշտպանելու, հանրապետական կարգը պաշտպանելու …, ինչպես նաև պետության ինքնիշխանությունը պահպանելու» նպատակով։ Խորհրդարանականները քաղաքական ուժերին կոչ են արել հետաձգել տարաձայնությունները և ընդգծել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հետ գործողությունների համակարգման կարևորությունը։
Խորհրդարանի որոշումից հետո ալ-Ալիմին Էր-Ռիադում հանդիպել է Եմենի վարչապետ Շայա ալ-Զինդանիի, նախարարների և զինվորական հրամանատարության ներկայացուցիչների հետ՝ այդ քայլի իրականացումը քննարկելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Անվտանգ վերադարձ» նախաձեռնությունը, որը համաներում և կարգավիճակի կարգավորում է նախատեսում ապստամբների շարքերը լքած անձանց համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում