Փրկարարներն ուղղել են բեռնատարը՝ վերականգնելով երթևեկությունը | shantnews.am

Փրկարարներն ուղղել են բեռնատարը՝ վերականգնելով երթևեկությունը

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։42-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը և ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ուղղել են բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն