azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է հասանելիությունը վառելիքի և էներգետիկայի ոլորտի տեղեկատվությանը, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Ըստ հրամանագրի՝ նավթավերամշակման գործարաններում վառելիքի վերամշակման և արտադրության ծավալների, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի, ինչպես նաև դրանց տեղափոխման երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը կդառնա գաղտնի:
Նման տեղեկատվության հրապարակային տարածումը, այդ թվում՝ լրատվամիջոցներում և առցանց, արգելվում է: Հրամանագիրը չի տարածվում այն հաշվետվությունների վրա, որոնք ընկերություններն իրենք են հրապարակում:
Փաստաթղթում նշվում է, որ վառելիքի տեղեկատվությանը հասանելիության սահմանափակումը կիրառվում է «ԱՄՆ-ի և նրա դաշնակից օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական և միջազգային իրավունքին հակասող գործողություններին ի պատասխան անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ» պայմանավորված։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում