tert.am Ալմաթիում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Tengri News-ը։
Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:32-ին, դրա մագնիտուդը կազմել է 3,4։ Երկրորդ՝ ավելի ուժգին ցնցումը գրանցվել է ժամը 09:38-ին. մագնիտուդը հասել է 4,2-ի։ Ստորգետնյա տատանումները զգացել են քաղաքի տարբեր շրջանների բնակիչներ։
Մասնագետները երկրաշարժի զգացողությունները նկարագրել են որպես «ներքևից կտրուկ հարված»։ Սեյսմոլոգներն առաջին ցնցումը համարում են երկրորդի նախացնցում։
Երրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 13:53-ին։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ դրա մագնիտուդը նույնպես կազմել է 4,2։