shantnews.am ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում համաշխարհային կազմակերպության ղեկավարը ողջունել է Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։
«Գլխավոր քարտուղարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Նորին Գերազանցություն Աբբաս Արաղչիի հետ։ Գլխավոր քարտուղարը և արտաքին գործերի նախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում շարունակվող հակամարտության վերաբերյալ։ Գլխավոր քարտուղարը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում ձեռնարկված դիվանագիտական ջանքերը՝ ուղղված հակամարտության դադարեցմանը», – ասվում է Գուտերեշի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաև կոչ է արել հակամարտության կողմերին շարունակել հակամարտությունը լուծելու ջանքերը և «լուծել առկա տարաձայնությունները բանակցությունների միջոցով»։