azatutyun.am Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել բանակի անձնակազմի թիվը 15,500-ով ավելացնելու մասին՝ այն հասցնելով 2,441,630-ի, որից 1,550,500-ը զինծառայողներ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը:
Սա բանակի թվաքանակի չորրորդ ավելացումն է վերջին յոթ ամիսների ընթացքում: Նախորդ ավելացումները տեղի են ունեցել մարտ, հունիս և հուլիս ամիսներին՝ ընդհանուր առմամբ բանակի թիվն ավելացնելով 52,500-ով:
Նախորդ հրամանագրով նախատեսվում էր, որ օգոստոսի 1-ի դրությամբ Ռուսաստանի զինված ուժերի թիվը կհասնի 2,43 միլիոն մարդու, այդ թվում՝ 1,54 միլիոն զինծառայող:
2022-ի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր սա յոթերորդ դեպքն է, որ նախագահ Պուտինը հրամանագիր է ստորագրում բանակի անձնակազմի ընդլայնման մասին: Պատերազմից առաջ Ռուսաստանի զինված ուժերը կազմում էր 1.90 միլիոն մարդ, այդ թվում՝ 1.01 միլիոն զինծառայող: Այդ ժամանակվանից ի վեր զորքերի թիվն աճել է ավելի քան 50%-ով:
Saratoga Foundation հիմնադրամի ավագ գիտաշխատող Պավել Լուզինը The Insider-ին տված հարցազրույցում անձնակազմի ավելացումը անվանել է «թղթի վրա» արվող քայլ և նշել, որ դա չի նշանակում, որ բանակն իրականում ավելացել է 15,500 զինծառայողով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում