civilnet.am Աբխազիայի իշխանությունների տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին երկու ռուսաստանցի հարձակվել են Գերագույն դատարանի դատավորի վրա, որի անունը չի հրապարակվել։ Սկզբում ենթադրյալ հարձակվողների նկատմամբ, որոնք, ըստ հաղորդումների, քարեր էին նետել դատավորի ուղղությամբ, քրեական գործ չէր հարուցվել, սակայն տեղական Aiashara Telegram-ալիքի հրապարակումից հետո առաջացած հասարակական վրդովմունքի ֆոնին իշխանությունները հայտարարել են, որ դեպքը կքննվի որպես քրեական հանցագործություն։
Թեև իշխանությունները չեն հրապարակել տուժածի անունը, հաստատել են, որ նա ծնվել է 1981-ին և հարձակումից հետո բուժօգնություն է ստացել Հանրապետական հիվանդանոցում։ Նրա մոտ ախտորոշվել է գլխի փակ վնասվածք, ձախ աչքի սալջարդ և վերին կոպի պատռված-սալջարդային վերք։
Տեղական իշխանությունների հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 21:00-ին՝ Սուխումի Թուրբազա թաղամասում՝ Կոդորի մայրուղու վրա, որտեղ անձինք դատավորի ուղղությամբ նետել են «բութ առարկաներ՝ ենթադրաբար քարեր»։
«Դեպքի վայր ժամանած օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են Աբխազիայում ժամանակավորապես բնակվող երկու քաղաքացիների՝ 2000-ին ծնված Սերգեյ Վասիլևիչ Բեսոնովին, որը Արխանգելսկի մարզի Գորոդիշչենսկայա գյուղի բնակիչ է, և 1998-ին ծնված Յուրի Իվանովիչ Չուդինին, որը գրանցված է Թաթարստանի Հանրապետության Նաբերեժնիե Չելնի քաղաքում»,- ասվում է տեղի ոստիկանության հայտարարությունում։
Երկու կասկածյալները՝ Չուդինն ու Բեսոնովը, հրաժարվել են թմրամիջոցների օգտագործման թեստ հանձնել և դատապարտվել 15-օրյա վարչական կալանքի։
Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում