Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգին:
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Համերգին ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը, այլ կատարողներ: